Նավթի համաշխարհային գները նվազում են

12:26   13 Հուլիս 2017    383

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.07%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.46 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինը նվազել է 0.06%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.71 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները