Ադրբեջանի նախագահը նամակ է հղել իր թուրք գործընկերոջը

17:49   14 Հուլիս 2017    181

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի եղբայր, 1 տարի է անցնում այն օրվանից, երբ կանխվեց Թուրքիայի Հանրապետության օրինական կառավարության տապալման փորձը: Այդ արյունոտ իրադարձությունների ժամանակ թուրք ժողովուրդը դրսևորեց անօրինակ տոկունություն՝ անձնվիրաբար պաշտպանելով սեփական երկրի Սահմանադրությունը»:

Իլհամ Ալիևը նշել է, որ այդ մասին տեղեկանալուն պես իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի օրինական իշխանություններին:

Ադրբեջանի նախագահը գոհունակությամբ է հիշել Նավթային համաշխարհային խորհրդաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև   Թուրքիա   Ռեջեփ-Թայիբ-Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները