Պահեստի գնդապետ. Հայաստանի հետ պատերազմը կայծակնային է լինելու

10:47   15 Հուլիս 2017    826

«Ադրբեջանը գերժամանակակից զենք է գնում ոչ թե հարուստ լինելու, այլ այն պատճառով, որ մենք չենք պատրաստվում Հայաստանի հետ երկար պատերազմել: Պատերազմը կայծակնային է լինելու՝ առանց ավելորդ զոհերի, «այրված հող» սկզբունքով»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ պահեստի գնդապետ Իլգար Ալիևը՝ մեկնաբանելով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի բնակչությունը պատրաստ չէ զենք վերցնելու:

«Ժամանակակից պատերազմի պատրաստման և մարտական գործողություններ վարելու քո գիտելիքները գնահատում եմ ոչ բավարար: Ժամանակն է, որպեսզի արթնանաս և մտնես 21-րդ դար, որտեղ կատարելագործվել են հետախուզա-տեխնիկական համալիրներն ու կրակի համակարգերը, որտեղ մարդկային գործոնը մղվել է երկրորդ պլան», - ասել է Իլգար Ալիևը՝ պատասխանելով Արկադի Տեր-Թադևոսյանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլգար-Ալիև   Ղարաբաղ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները