Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. պետական բյուջեում փոփոխությունները

11:51   15 Հուլիս 2017    535

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծը:

Ըստ փոփոխությունների՝ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 16,766 մլրդ մանաթ (այդ թվում՝ 16 119 015 հազար մանաթ կենտրոնացված եկամուտները և 646 985 հազար տեղական եկամուտները), իսկ ծախսային մասը՝ 17,941 մլրդ մանաթ:

Բյուջեի դեֆիցիտի վերին շեմը կազմելու է 1 175 մլն մանաթ, իսկ համահավաք բյուջեի ծախսերի վերջին շեմը՝ 29 մլրդ 818 մլն 220, 9 հազար մանաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները