Պորոշենկոն այցելում է Վրաստան

22:48   15 Հուլիս 2017    249

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 17-19-ը այցով կժամանի Վրաստան:

«Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Ծրագրվում է նաև Ուկրաինայի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի ստորագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Վրաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները