Ռուսաստանը կշարունակի սատարել Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի ջանքերին

09:16   16 Հուլիս 2017    131

Ռուսաստանը կշարունակի սատարել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի ներդրած բոլոր ջանքերին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

«Մենք միշտ աջակցել ենք Սիրիյաի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին, ով մտադիր է ինտենսիվ կերպով համագործակցել բանակցային գործընթացի շուրջ, ինչպես նաև հիմնական խաղացողների ընդհանուր կարծիքի հիման վրա ավելի ծանրակշիռ առաջարկություններ տալ»,-ասել է Բորոդավկինը,տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները