Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների հերթական փուլն անարդյունք է ավարտվել

09:35   16 Հուլիս 2017    114

Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW.com-ին, Անարդյունք է ավարտվել Սիրիայի պատերազմին վերջ դնելու փորձերին ուղղված ժնևյան բանակցությունների հերթական փուլը:

ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտնել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների արդեն 7-րդ փուլը չտվեց սպասվող առաջընթացը: Դե Միստուրան հույս է հայտնել, որ երկխոսության հաջորդ փուլում, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին, հակամարտության կողմերը կհամաձայնեն գոնե միասին նստել մեկ սեղանի շուրջ:

Մինչ այս Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները միմյանց հետ շփվել են միջնորդների օգնությամբ: Դե Միստուրայի խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի պատվիրակությունն անգամ չնչին պատրաստակամություն չի ցուցաբերել իշխանության անցումային փուլի մասին բանակցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ժնևյան  


Վերնագիրի այլ պիտակները