Ստոլտենբերգն Անկարային և Բեռլինին կոչ է արել պայմանավորվել Կոնիայում ՆԱՏՕ-ի բազայի շուրջ

09:45   16 Հուլիս 2017    100

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստացած է Թուրքիայի իշխանությունների որոշումով՝ արգելել գերմանացի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմակայան Կոնիայում, որտեղ գերմանական կոնտինգենտ է տեղակայված:

«Մենք հուսով ենք, որ երկու երկրները կկարողանան համաձայնեցնել այցելության ժամկետը, որը հարմար կլինի երկուսին էլ»,- հայտնել է Ստոլտենբերգի ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ի մտահոգությունները կապված են Կոնիայից գերմանական զորքերի հնարավոր դուրս բերման հետ, ինչը կարող է ազդել ԴԱԻՇ դեմ պայքարում միջազգային կոալիցիային ցուցաբերած ՆԱՏՕ-ի աջակցության վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները