Մետրոյի գնացքը քարշ է տվել դռների արանքում սեղմված կնոջը. VIDEO

12:59   16 Հուլիս 2017    100

Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Life.ru-ին, Բելոռուսի քաղաքացին լուրջ վնասվածքներ է ստացել Հռոմի մետրոպոլիտենի «Տերմինի» կայանում` սեղմվելով գնացքի դռների արանքում:

Տեսավերահսկող տեսգրություններում երեւում է, թե ինչպես է կինը` պայուսակը ձեռքին, մոտենում գնացքին եւ մի քանի վայրկյան մասնակի կանգնում դռների արանքում: Այդ պահին դռները փակվել են եւ նա մասնակի մնացել է դռների արանքում, իսկ գնացքն սկսել է թափ հավաքել:

Մի քանի մետր գնալուց հետո գնացքը կանգնել է. 43-ամյա կնոջն օգնության են հասել ականատեսները: Հաղորդվում է, որ ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում` լուրջ վնասվածքներով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բելոռուս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները