ԱՄՆ-ն եւ Ավստրալիան հիպերձայնային հրթիռ են փորձարկել

18:01   16 Հուլիս 2017    418

Ավստրալիայի հարավում հիպերձայնային ավիացիոն հրթիռ են փորձարկել, այն հաջող է անցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը:

Ըստ Independent-ի՝ HIFiRE ավիացիոն նախագիծն ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի, Ավստրալիայի ՊՆ-ի, Քվինսլենդի համալսարանի, Boeing-ի եւ BAE Systems-ի համատեղ մշակումն է: Նախագծի արժեքը 54 մլն դոլար է:

Մշակողների խոսքով՝ հրթիռը կարող է մինչեւ 12.000 կմ/ժ արագություն զարգացնել:

Hayatsk.info


Հեշթեգներ: Աշխարհ   Քաղաքականություն   ԱՄՆ   Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները