Մերկելը չի բացառել գերմանացի զինվորականների դուրսբերումը թուրքական մեկ այլ բազայից

08:52   17 Հուլիս 2017    432

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու արտերկրում ծառայող գերմանացի զինվորականներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այցելությունների արգելքի դեպքում Գերմանիան զինվորականներին դուրս բերելու իրավունք ունի։

«Կոնիայի ավիաբազայի հարցով գործում են նույն կանոնները, ինչ և Ինջիրլիքի դեպքում», – ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է սակայն, որ Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները