Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև 2021 թվականը

08:59   17 Հուլիս 2017    393

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ARD-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող լիովին վերահսկել ճակատագիրը, սակայն ինքը մտադիր է անել այնպես, ինչպես ասել է ժողովրդին։

Աշնանը Բունդեսթագի ընտրություններում իր՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն բլոկի հաղթանակի դեպքում Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչ 2021 թվականը։


Տարեսկզբին Մերկելը դարձել էր բլոկից կանցլերի միակ թեկնածուն։ Բլոկի հաղթանակի դեպքում նա կանցլեր կդառնա չորրորդ անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները