Իսրայելը դեմ է հանդես եկել Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրին

09:03   17 Հուլիս 2017    344

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Իսրայելը դեմ է հանդես գալիս Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այն ամրապնդում է Իրանի ներկայությունը հարևան երկրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իսրայելցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ Իսրայելը գիտի Իրանի մտադրությունների մասին՝ էականորեն ընդլայնելու իր ներկայությունը Սիրիայում։ Նրա խոսքով՝ Իրանը ոչ միայն հետաքրքրված է Սիրիա խորհրդականներ ուղարկելով, այլև զորակազմը մեծացնելով։

«Համաձայնագիրը, ինչ տեսքով որ այն հիմա կա, շատ վատն է»,-ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այն հաշվի չի առնում Իսրայելի անվտանգության գրեթե ոչ մի շահ, և ստեղծում է Սիրիայի հարավում տագնապալի իրականություն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները