Հոմս նահանգում ավելի քան 150 գրոհայիններ վայր են դրել զենքն ու համաներում ստացել

09:07   17 Հուլիս 2017    362

Սիրիայի քաղաքացի հանդիսացող 153 գրոհայիններ վայր են դրել զենքը Հոմս նահանգում՝ որոշելով օգտվել ժողովրդական հաշտեցման ծրագրից և վերադառնալ խաղաղ կյանքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սիրիայի ժողովրդական հաշտեցման նախարարությունը պետական ծրագրի շրջանակում միջնորդների միջոցով բանակցություններ է վարում Սիրիայի քաղաքացիների հետ, ովքեր կռվում են ապօրինի զինված խմբավորումների շարքերում։

Զենքը վայր դրած անձիք համաներում են ստացել՝ համաձայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանի։

Սիրիայի կառավարության կողմից հայտարարված ծրագրի հաջողության ամենավառ օրինակը եղել է Հոմս քաղաքում, 2014 թվականին։ Այնտեղ հանձնվել էր քաղաքի կենտրոնը զավթած 1500 գրոհային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հոմս   Սիրիա    


Վերնագիրի այլ պիտակները