Նավթի համաշխարհային գները աճում են

09:08   17 Հուլիս 2017    327

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ին, Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են:

Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումներն աճել են 0.39 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 46.70 դոլար:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով բարձրացել են 0.39 տոկոս՝ կազմելով բարելի դիմաց 49.10 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները