«Վնուկովո»-ում ուղևորատար Boeing-ը պոչով հարվածել է թռիչքուղուն

09:15   17 Հուլիս 2017    335

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ պոչով հարվածել է թռիչքուղուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ ինքնաթիռն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկ-Մոսկվա չվերթը:

Նա մանրամասնել է, որ ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է օդային փոխադրամիջոցը 2-րդ անգամ ուղղել դեպի վայրջք, ինչից հետո լայները բարեհաջող վայրէջք է կատարել:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան: Միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վնուկովո    


Վերնագիրի այլ պիտակները