Չինաստանում դանակով զինված 30-ամյա տղամարդը երկու մարդու է սպանել

09:18   17 Հուլիս 2017    331

Չինաստանում դանակով զինված տղամարդը Շենչժեն քաղաքում հարձակվել է խոշոր խանութի այցելուների վրա:

Հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել: Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Հանցագործին հաջողվել է նաեւ վիրավորել խանութի 9 հաճախորդի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Պարզվել է, որ նա քաղաքի 30-ամյա բնակիչ է:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները