ԱՄՆ-ը պահանջել է Իրանից ազատ արձակել բոլոր օտարերկրացիներին

09:20   17 Հուլիս 2017    360

ԱՄՆ իշխանությունները դիմել են Թեհրանին՝ բոլոր ամերիկացիներին և այլ օտարերկրացիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, ովքեր բանտարկված են Իրանում տեղի հատուկծառայությունների կեղծ մեղադրանքներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փաստաթղթում հստակ որևէ մեկի մասին չի նշվում, սակայն հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանում ԱՄՆ քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել տեղեկատվության հավաքման համար։

Իրանի դատական համակարգի ներկայացուցիչն ընդգծել է, որ ամերիկացին դատարանի որոշման բողոքարկում է ներկայացրել։ Դատապարտվածի անունն ու գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները