Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը. Սերժ Սարգսյան

09:20   17 Հուլիս 2017    933

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա աշնանը, այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սարգսյանը նշել է, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սարգսյան   Հայաստան   Ալիև   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները