ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը շուրջ 250 մլրդ դոլարով աճել է

09:24   17 Հուլիս 2017    236

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, ԱՄՆ-ի 2017-2018 թվականների բյուջեի դեֆիցիտն աճել է 248 մլրդ դոլարով:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բյուջեի մայիսյան նախագիծն ուսումնասիրելով՝ այս մասին հայտարարել է ադմինիստրատիվ-բյուջետային վարչության տնօրեն Միկ Մալվանին:

Մալվանիի խոսքով՝ բյուջեի դեֆիցիտի աճը պայմանավորված է հարկերի կրճատմամբ, ինչպես նաեւ ռազմական առողջապահության ծախսերի սխալ կանխատեսմամբ: Ըստ Մալվանիի՝ ընթացիկ տարվա կանխատեսվող դեֆիցիտն 99 մլրդ դոլարից (16.4%) կհասնի 702 մլրդ-ի, իսկ 2018 թվականին՝ 149 մլրդ դոլարից (33%)՝ 589 մլրդ դոլարի, գրում է USA.one-ը:

Մալվանիի նամակում նշվում է, որ այս տարի կորպորացիաների ու մասնավոր անձանց հարկերը բյուջեին 116 մլրդ դոլարով պակաս կլինեն, քան վարչակազմն ակնկալում էր մայիսին: 2018 թվականին 140 մլրդ դոլարով պակաս հարկեր են եղել, քան ծրագրվում էր:

2017 թվականին ծախսերը սպասվածից 17 մլրդ դոլարով պակաս են եղել, եւ ավելի պակաս կլինեին, եթե չլիներ ամերիկյան զինծառայողների ապահովագրության ծրագրում «ծախսերի սխալ հաշվարկը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները