Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը. իրավապաշտպաններ

09:42   17 Հուլիս 2017    368

Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է արդեն ավելի քան 330 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 100 հազար քաղաքացիական անձ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես կիրակի հայտնել է Լոնդոնում տեղակայված կազմակերպությունը, 2011թվականից 2017 թվականի հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ընդհանուր առմամբ 331 765 մարդ:

Իրավապաշտպանների հաշվարկների համաձայն՝ բռնի մահվամբ զոհված 99 617 խաղաղ բնակիչների մեջ 18 243-ը երեխա է:

Զինված հակամարտության հետևանքով՝ զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ 116 774 զինծառայող և նրա աջակից, ինչպես նաև 57 հազար ապստամբ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամներ:

Բացի այդ՝ սպանվել է 58 հազար ջիհադիստ, հիմնականում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ «Ալ-Քաիդա»-ին մոտ խմբավորումների աջակիցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա    


Վերնագիրի այլ պիտակները