ԱՄՆ-ում կայծակի հարվածից չորս մարդ է տուժել

09:43   17 Հուլիս 2017    364

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Associated Press-ին, ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ծովափին խփած կայծակի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում և փոքրահասակ երեխա:

Տուժածներին անհետաձգելի բժշկական օգնություն են ցուցաբերել: Հաղորդվում է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Երեք մեծահասակների մարմնի վրա կայծակի հարվածից կարմիր գծեր են առաջացել, իսկ երեխան ստացել է գլխի վնասվածք, քանի որ մեծահասակներից մեկը, ով երեխային գրկած է եղել, շանթահարումից նրան ցած է գցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները