Հնդկաստանի նախագահական ընտրություններում քվեարկությունը մեկնարկել է

09:45   17 Հուլիս 2017    313

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, երկուշաբթի Նյու Դելիի խորհրդարանում մեկնարկել է քվեարկությունը՝ երկրի նոր նախագահ ընտրելու համար։

Ազգային խորհրդարանի երկու պալատի պատգամավորները եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովը ձւեավորել են ընտրողների կոլեգիան, որն ընտրում է նախագահին։ Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 10։00-ին։

Խորհրդարանի շենք առաջիններից մեկը ժամանել է վարչապետ Նարենդրա Մոդին։ Բացի ընտրություններից, խորհրդարանում տեղի կունենա նաեւ, այսպես կոչված, «մուսոնային» օրենսդրական նստաշրջանի բացումը, որը կտեւի մինչեւ օգոտստոսի կեսեր։

Հնդկաստանի գործող նախագահն է Փրանաբ Կումաչ Մուքերջին, որն այս տարի դառնում է 82 տարեկան։ Նախագահի պաշտոնը նա ստանձնել է 2012 թվականին։ Այս տարվա մայիսին Մուքերջին հայտարարեց, որ իր թեկնածությունը կրկին չի առաջադրի, նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 24-ին։

Նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարում՝ իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, Բիհար նահանգի նախկին նահանգապետ Ռամա Նաթհա Քովինդան եւ ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Մեյրա Կումարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հնդկաստան   նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները