Իսրայելը դեմ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությանը

09:49   17 Հուլիս 2017    307

Իսրայելը կտրուկ դեմ է հանդես եկել Մոսկվայի և Վաշինգտոնի՝ Սիրիայի հարավում հրադադար հաստատելու մասին ծրագրերին, քանի որ դա Իրանին թույլ կտա ընդլայնել տարածաշրջանում իր ներկայությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС»-ին, որը վկայակոչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Վարչապետն իր դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ձեռք բերված հրադադարի հանդեպ Երուսաղեմի կողմից դժգոհության պատճառը Իրանի ծրագրերն են՝ տարածաշրջանոմ ռազմական ներկայությունն ընդլայնելու հարցով:

Թեհրանը, Իսրայելի ղեկավարության տվյալներով, մտադիր է Սիրիայում ռազմաօդային ուժերի և նավատորմի համար բազա կառուցել, երկիր ուղարկել ռազմական խորհրդականների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Ռուսաստանի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները