ՌԴ-ն կդառնա Սարգսյան-Ալիև բանակցությունների գլխավոր կազմակերպիչ. Իզվեստիա

10:05   17 Հուլիս 2017    725

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։

Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։ Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։

«Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ և Ֆրանսիա) փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։

«Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց շնորհիվ դրա տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-ընդգծել է աղբյուրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև   Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները