Հուլիսի 17-ը Միջազգային արդարադատության օրն է

10:14   17 Հուլիս 2017    356

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Calend-ին, հուլիսի 17-ին նշվում է միջազգային քրեական արդարադատության կամ Միջազգային արդարադատության օրը (International Justice Day)։

Տոնը սահմանվել է ի պատիվ 1998 թվականին Հռոմի ստատուտը ընդունելուն՝ պայմանագիր, որն ընկած է Միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում։

1998 թվականի հուլիսի 15-17-ը Հռոմում ՄԱԿ-ի հովանու ներքո լիազոր ներկայացուցիչների Դիվանագիտական համաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ընդունվել է Միջազգային քրեական դատարան ստեղծելու մասին կոնվենցիան։

Այն քրեական արդարադատության առաջին միջազգային մարմին է, որը լիազորված է հետապնդել անձանց, որոնք մեղադրվում են ամենաանմարդկային հանցագործություններում։

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները