Վենեսուելան Մեքսիկայի նախկին նախագահին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

10:28   17 Հուլիս 2017    352

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Սամուել Մոնկադան կիրակի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մեքսիկայի նյախկին նախագահ Վիսենտե Ֆոքսին, որը դարձել է ընդդիմության, այսպես կոչված, «ժողովրդական բարեփոխումների» երաշխավորներից մեկը՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ։

Կիրակի քվեարկությանը մասնակցած վենեսուելացիների մեծամասնությունը դեմ են հանդես եկել Մադուրոյի նախաձեռնած հիմնադիր ժողով գումարելուն։ «Ժողովրդական հանրաքվեին» շուրջ 7.2 մլն մարդ է մասնակցել։

«Որպես Վենեսուելայի Բոլիվարիանյան Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ պարոն Վիսենտե Ֆոքսին պերսոնա նոն գրատա եմ հայտարարում։ Նա չարաշահեց մեր ժողովրդի հյուրընկալությունը՝ նրան վիրավորելով։ Ֆոքսը Վենեսուելա ժամանեց բռնությունը եւ օտարերկրյա գերտերությունների միջամտությունն առաջ մղելու համար»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մոնկադան։ «Որպես մեր ժողովրդի պաշտպանության համար պրոֆիլակտիկ միջոց՝ պարոն Ֆոքսն այլեւս չի կարողանա Վենեսուելա վերադառնալ»,-նշել է ԱԳն ղեկավարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները