Շեյխուլիսլամ. Արդեն երկար տարիներ է, ինչ Թուրքիան դաժան ահաբեկչության օբյեկտ է դարձել

10:28   17 Հուլիս 2017    546

Արդեն երկար տարիներ է, ինչ Թուրքիան դաժան ահաբեկչության օբյեկտ է դարձել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կովկասի Մահմեդականների Վարչության (ԿՄՎ) ղեկավար, Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված հեղաշրջման փորձի տարելիցի կապակցությամբ Հեյդար մզկիթում կազմակերպված նամազ-վահդաթի ժամանակ:

«Այսօր ադրբեջանական ժողովուրդը հարգում է նախորդ տարի Թուրքիայում ձեռնարկված հեղաշրջման փորձի կանխման ժամանակ զոհվածների հիշատակը, և ցավակցություն է հայտնում եղբայրական պետությանը:

Դավաճան ուժերը երբեք չեն կարող հաղթել Թուրքիային: Այսօր Ադրբեջանի բոլոր մզկիթներում հարգում են շեհիդների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Թուրքիայի պետականության: Թուրքիայի պետության և ժողովրդի միասնականության շնորհիվ դավաճանները պարտվեցին», - ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Շեյխուլիսլամ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները