Ադրբեջանը՝ արտագաղթի համար լավագույն երկրների շարքում

10:34   17 Հուլիս 2017    594

Ամերիկյան Boston Globe թերթում հրապարակվել է «ԱՄՆ-ը արտագաղթի համար լավագույն երկրների ցանկում 7-րդն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտության արդյունքները» խորագրով հոդված, որում հիշատակվում է նաև Ադրբեջանի մասին:

Հոդվածում պատմվում է US News and World Report վարկանիշի մասին, որում տեղ են գտել միգրացիայի համար լավագույն և վատագույն երկրները: Վարկանիշում տեղ են գտել 80 երկրներ: Վարկանիշը կազմելիս դիտարկվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տնտեսական կայունությունը, եկամուտների հավասարությունը, աշխատանքի շուկան և այլն: Հետազոտության հեղինակները նաև օգտագործել են Համաշխարհային Բանկի և ՄԱԿ-ի տվյալները:

Արտագաղթի համար լավագույն երկիրը Շվեդիան է: Առաջին 10-յակում տեղ են գտել նաև Կանադան, Շվեյցարիան, Ավստրալիան, Գերմանիան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Նիդեռլանդները, Ֆինլանդիան և Դանիան: Հետխորհրդային տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 24-րդ տեղում է, Ուկրաինան՝ 31-րդ, Բելառուսը՝ 38-րդ, Ղազախստանը՝ 46-րդ, Լատվիան՝ 56-րդ, Ադրբեջանը՝ 61-րդ տեղում է: Վարկանիշում Հայաստանն ընդգրկված չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱՄՆ   Boston-Globe  


Վերնագիրի այլ պիտակները