Սեուլը Փենյանին առաջարկել է բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

10:44   17 Հուլիս 2017    397

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջոմ սահմանիային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով:

Նաեւ հարավկորեական կողմը հանդես է եկել օգոստոսի 1-ին Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպել այդ նույն վայրում: Վերջին անգամ Սեուլը եւ Փենյանը միջկառավարական բանակցություններ են վարել 2015 թվականի վերջին:

Այդ պլանի մշակմանը միավորման նախարարության, մի քանի գերատեսչությունների եւ զինվորականների ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն, Սեուլի կարծիքով, դրականորեն է արձագանքել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ելույթին:

Հուլիսի 6-ին Բեռլինում նա հանդես է եկել սահմանի մոտ ռազմական գործողությունների փոխադարձ դադարեցման առաջարկությամբ՝ Զինադադարի շուրջը համաձայնագրի հերթական տարերձի առթիվ, որն ստորագրվել է 1953 թվականի հուլիսի 27-ին: Այդ ժամանակ էլ Հարավային Կորեայի ղեկավարն առաջարկել է անցկացնել բաժանված ընտանքների հանդիպումներ:

Դրա հետ մեկտեղ Մուն Չժե Ինը բազմիցս նշել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման եւ շփումների վերականգնման անհրաժեշտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները