Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Ղարաբաղ անօրինական այց կատարած Եվրախորհրդարանի պատգամավորի հայտարարության մասին

10:51   17 Հուլիս 2017    478

«Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայի հայտարարությունը, ով անօրինական այց էր կատարել Լեռնային Ղարաբաղ, նպաստում է կրոնական և ազգային թշնամության խորացմանը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Շտետինայի հայտարարությունը:

«Որպես Եվրախորհրդարանի անդամ՝ Շտետինան իր աշխատանքը կառուցելիս հիմնվում է հայկական լոբբիի ֆինանսական աջակցությանը: Նա շահադիտական նպատակներով զբաղվում է հայկական հարցի քարոզչությամբ: Նման գործունեությամբ նա նպաստում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը և խոչընդոտում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ստալինիզմի շուրջ խորհող Շտետինային կուզենայի ասել, որ Հայաստանում իշխող ռեժիմն իր էությամբ ահաբեկիչ է և ավելի դաժան է, քան ստալինյան ռեժիմը:

Դրա վառ ապացույցներն են Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի իրականացրած էթնիկական մաքրման քաղաքականությունը, Խոջալուի ցեղասպանությունը, ինչպես նաև հուլիսի 4-ին երկամյա երեխայի և նրա տատի սպանությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները