Պայթյուն Դամասկոսում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ

11:09   17 Հուլիս 2017    353

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 16-ին Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան մոտ երկու պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արկերից մեկը հարվածել է դեսպանության շինություններից մեկին և նյութական վնաս պատճառել, մյուսը պայթել է դեսպատան հարակից տարածքում։

Դեսպանատան հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է վիրավորվել, սակայն հայտնի չէ արդյո՞ք այս հարձակումը հատուկ դեսպանատանն էր ուղղված, թե՞՝ ոչ։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։


Hayatsk.info

Հեշթեգներ: Դամասկ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները