Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների եռակողմ հանդիպում կանցկացվի

11:22   17 Հուլիս 2017    569

Մինչև տարեվերջ Աշխաբադում եռակողմ հանդիպում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների միջև:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Sputnik գործակալությանն ասել է Թուրքմենստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Հափուդջուն:

Դեսպանի խոսքով, Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Գուրբանգուլու Բերդըմուհամմեդովի հանդիպմանը կնախորդի երեք երկրների ԱԳՆ ղեկավարների և էներգետիկայի նախարարների հանդիպումը: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն անցկացվելիք գագաթնաժողովի մանրամասները:

Նշենք, որ երեք երկրների առաջնորդների հանդիպումը պետք է տեղի ունենար նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն հետաձգվեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները