Կրասնոյարսկում մոտ 300 մարդ մոտ 11 ժամ սպասել է Թուրքիա մեկնելու համար

11:26   17 Հուլիս 2017    387

Ավելի քան 270 մարդ Կրասնոյարսկում ստիպված է եղել 11 ժամ սպասել Թուրքիա թռչելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, վկայակոչելով տեղի «Եմելյանովո» օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:

Սպասման պատճառը եղել են թռիչքի հետ կապված տեխնիկական խնդիրները: Սպասման ժամանակահատվածում ուղեւորներին տրամադրվել է սնունդ եւ խմիչքներ, գործել է նաեւ մոր եւ մանկան սենյակը:

Պարզաբանվում է նաեւ, որ տեխնիկական խնդիրները առաջ են եկել Pegas Fly ավիաընկերության մոտ: Միայն կեսգիշերին են ուղեւորները կարողացել մուտք գործել ինքնաթիռ: Ներկայումս արդեն թռիչքն իրականացված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոյարսկ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները