Տրետյակովյան պատկերասրահը այցելուների համար բացել է իր ներքին բակը

11:39   17 Հուլիս 2017    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, Տրետյակովյան պատկերասրահը այցելուների եւ հետիոտն անցորդների համար բացել է իր ներքին բակը, որտեղ կարելի է տեսնել ռուսական XVII դարի ճարտարապետությանը հատուկ կառույցներ:

Տասնամյակներ շարունակ այն փակ է եղել այցելուների համար, իսկ այժմ հասանելի է նաեւ սովորական հետիոտների համար: Ներքին բակ կարելի է հասնել Լավրուշինսկի նրբացքում գտնվող անցումով:

Հատկապես ուշագրավ է Ս. Նիկոլայ եկեղեցու միջնադարյան վերականգնված ֆասադը: Նախատեսվում է, որ Տրետյակովյան պատկերասրահի ներքին բակը կունենա նաեւ բացօթյա համերգասրահ, եւ կլինի հանգստյան գոտի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները