Ռուսաստանը ստիպված է համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ դիվանագիտական սեփականության հանդեպ. Կոնստանտին Կոսաչեւ

11:58   17 Հուլիս 2017    336

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, Ռուսաստանը ստիպված կլինի համարժեք գործողություններ կատարել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական սեփականության հանդեպ:

Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադարձնել ռուսներին այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության սեփականությունն հանդիսացող գույքը, փոխարենը ոչինչ չստանալով, ինչը ստիպում է Մոսկվային համարժեք քայլեր ձեռնարկել: «Մեզ ընտրության հնարավորություն չի թողնվում:

Համարժեք քայլեր պետք է ձեռնարկել եւ սա մեր ընտրությունը չէ, այլ հարկադրված գործողություն»,- ասել է Կոսաչեւը, մանրամասնելով, որ Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը արհամարհում է միջազգային իրավունքը եւ հերթական անգամ փորձում է ազգային իրավունքը գերակա դարձնել միջազգային իրավունքի հանդեպ, ինչի հետ Մոսկվան երբեք չի համաձայնվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները