Վենեսուելայում ամփոփել են «ժողովրդական հանրաքվեի» արդյունքները

12:06   17 Հուլիս 2017    411

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Lenta-ին, կիրակի կայացած հանրաքվեին մասնակցած վենեսուելացիների մեծ մասը դեմ է հանդես եկել նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ հիմնադիր ժողով գումարելու նախաձեռնությանը։

Քվեարկությանն ավելի քան 7 մլն մարդ է մասնակցել։ Նոր վեհաժողով գումարելուն դեմ է արտահայտվել 98 տոկոսը։

Մադուրոն համաձայնել է «ժողովրդական հանրաքվեին»՝ կոչ անելով այն խաղաղ եւ հանգիստ պայմաններում անցկացնել, սակայն իշխանությունները զգուշացրել են, որ քվեարկության արդյունքներն օրինական ուժ չեն ունենա, քանի որ այն անցկացվում է առանց օրենսդիրների կողմից հավանության արժանանալու։

Վենեսուելայում արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է գործող նախագահի եւ ընդդիմության միջեւ դիմակայությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները