Կանադայի վարչապետը հանդիպել է մանկահասակ Ջասթին Տրյուդոյին

12:14   17 Հուլիս 2017    421

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդիպել է իր մանկահասակ անվանակցին, որը ծագումով սիրիացի է ու անվանակոչվել է կանադացի ղեկավարի պատվին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, փոքրիկ Տրյուդոն 2 ամսական է: Տղայի ծնողները՝ Մուհամադ և Աֆրա Բիլանները, իրենց որդուն վարչապետի պատվին են կոչել՝ ի երախտագիտություն իրենց ապաստան տրամադրելուն:

Սիրիացի փախստականների ընտանիքը Դամասկոսից Կանադա է եկել անցած տարվա փետրվարին: Նրանց որդին ծնվել է մի քանի ամիս հետո՝ Ալբերտա քաղաքում:

2015թ. դեկտեմբերից առայսօր Կանադան ընդունել է 40.081 սիրիացի փախստականի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները