ՃՏՊ-ից հետո Վրաստանի չորս քաղաքացի շարունակում է մնալ թուրքական հիվանդանոցներում

13:17   17 Հուլիս 2017    302

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գրուզիա -օնլայն»-ին, վրացական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամները, ովքեր Թուրքիայի տարածքում ավտովթարի էին ենթարկվել, արդեն վերադարձել են Վրաստան:

Ծնողների, համույթի ղեկավարության, Աջարիայի վարչապետ Զուրաբ Պատարաձեի հետ միասին նրանք ուշ գիշեր հատել էին Սարպիի սահմանակետը:

«Այսօր 25 երեխա մեզ հետ վերադարձել է Վրաստան: Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում մնացել է 4 տուժած: Իրավապահները ուսումնասիրում են վթարի պատճառը: Կարծում եմ՝ արդեն վաղը կունենանք պատկերը»,- ասել է Զուրաբ Պատարաձեն:

Ավտովթարը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայի Գիրեսուն քաղաքի մոտ: Տուժել է 38 մարդ: Պարային համույթն ուղևորվում էր Բուլղարիա՝ համերգային շրջագայության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները