Հոկտեմբերի 13-ին Երկրին կբախվի վիթխարի աստղակերպ

13:41   17 Հուլիս 2017    378

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Նովոստի Պլանետի»-ին, երկրին մոտեցող 2012 TC4 աստղակերպը մեր մոլորակին լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Եթե նախկինում Երկրին մոտ հետագիծն անվտանգ էր համարվում, ապա հիմա ավելի ճշգրիտ տվյալները հակառակի մասին են վկայում. աստղակերպի հետագիծը այն Երկրից ընդամենը 4 հազար մղոն հեռավորություն է դուրս բերելու, ինչը նշանակում է, որ այն կընկնի ձգողականության գոտու մեջ, որից պոկվելու հնարավորությունը շատ փոքր է:

Աստղակերպի չափերի եւ բաղադրության մասին տվյալները շատ քիչ են: Եթե չելյաբինսկյան երկնաքարը մթնոլորտ մտնելուց առաջ աննշան սխալով 20 մետր էր, ապա այս դեպքում խոսքը կարող է վերաբերել արդեն 40 մետրին: Այսուհանդերձ, գլխավոր հարցը երկնաքարի բաղադրությունն է. եթե դրա մեծ մասը կազմում են սառույցը եւ փխրուն զանգվածները, ապա մեծ մասը մթնոլորտում կայրվի, իսկ եթե խոսքը դժվարահալ մետաղների մասին է, ապա այս դեպքում այն մինչեւ Երկրի մակերեւույթ կթռչի նախնական ծավալով:

Դժվար է ասել, թե այս աստղակերպը հատկապես որտեղ կընկնի: Ենթադրաբար այն կընկնի օվկիանոսներից մեկի մեջ կամ մայրցամաքներից մեկի քիչ բնակեցված շրջանում, սակայն բավականին մեծ է նաեւ որեւէ բնակավայրի տեղադրության վայրում ընկնելու հավանականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները