Ռուսաստանում ցանկանում են հանգստյան օրերին արգելել ալկոհոլի վաճառքը

13:55   17 Հուլիս 2017    244

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը համարում է, որ ալկոհոլիզմի դեմ պայքարի շրջանակում ներկայում կիրառվող միջոցներն անբավարար են:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Իզվեստիա»-ին, ալկոհոլիզմի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար մասնագետներն առաջարկում են հանգստյան օրերին խանութներում արգելել ալկոհոլի վաճառքը:

Առաջարկի մշակմամբ զբաղվում է առողջապահության նախարարությանը կից Կանխարգելիչ բժշկության պետական գիտահետազոտական կենտրոնը:
Այժմ նախարարությունը հարցը քննարկում է ոլորտի փորձագետների և դաշնային իշխանությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները