Սպիտակ տունը ռուսական դիվանագիտական սեփականության փոխարեն «ինչ-որ» բան է ուզում ստանալ

14:00   17 Հուլիս 2017    271

Միացյալ Նահանգները մտադիր չեն վերադարձնել ռուսական դիվանագիտական սեփականությունը՝ առանց փոխարենը Ռուսաստանից ինչ-որ բան ստանալու։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում է զբաղեցնում նոր վարչակազմն այդ հարցում։

Երկուշաբթի՝ հուլիսի 17-ին, Վաշինգտոնում նշանակված է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Հունիսի 23-ին, Պետերբուրգում նշանակված խորհրդակցությունները չեղարկվել են։

Բանակցություններում քննարկման գլխավոր թեման կդառնա ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության վերադարձը։ Խորհրդակցությունների փուլից է կախված Մոսկվայի պատասխան միջոցառումներ կիրառելը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեկնաբանելով ռուսական սեփականության կալանքը, հայտարարել է, որ Մոսկվան հաշվի է առնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ստեղծված բարդ իրավիճակը։ Սակայն Մոսկվան անպայման կարձագանքի, եթե Վաշինգտոնն անգործության մատնվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները