ԱՄՆ-ը միջամտել է 47 երկրներում անցկացված 81 ընտրություններին

14:06   17 Հուլիս 2017    140

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNN-ին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վարկածին համընթաց, այն հարցն է առաջ քաշվել, որ ԱՄՆ-ն ևս միջամտել է այլ երկրի ընտրություններին:

Իհարկե ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ընտրություններին քաղաքական հոսանքներին ցուցաբերած օրինական աջակցությունը համերաշխ ձևով չի եղել, այլև հավաստի փաստեր կան, որոնք ցույց են տալիս այլ երկրների ընտրությունների միջամտելու համար ԱՄՆ-ը օգտագործում է պաշտոնատարներին կաշառք վճարելու, անդրկուլիսային գործարքների մեթոդները, ահաբեկչությունը և հեղաշրջման կազմակերպման ձևերը:

70 տարուց ի վեր ԱՄՆ-ը այլոց գործերին միջամտելու նպատակով ծրագրեր է մշակել: Կաշառք վճարելը, ռադիո-հեռուստատեսային կայքերի ստեցծելը, տնտեսական շրջափակման ենթարկելը, ռազմական հարձակում իրականացնելը և սպառնալիքներն այն ձևերից են, որի վրա ներդրում է արել այդ երկիրը: Այս մեթոդներից որոշները գործադրվում են նախքան ընտրությունների կայացնելը և շարունակվում են երկար տարիներ ընտրություններից հետո: Այսպես ԱՄՆ-ը փորձում է ցանկացած երկրի հասարակության կարծիքը ուղղորդել իր շահերի ուղղությամբ:

Արևելյան կոմունիստական ճամբարի տապալումից հետո գունավոր հեղափոխությունների ձևաորմամբ ավելի է մեծացել ԱՄՆ-ի միջամտությունները այլ երկրներում:

ԱՄՆ-ն միջամտում է նախկին Խորհրդային միության և Արևելյան բլոկից անկախացած համարյա բոլոր հանրապետությունների ներքին գործերին և փորձում է այդ երկրներում արևմտամետ և Վաշինգտոնին հարող կառավարություններ ստեղծել:

Այսպես ԱՄՆ-ը գունավոր հեղափոխություններ կազմակերպեց Չեխիայում, Ուկրաինայում և Վրաստանում և անգամ փորձ արեց Ռուսաստանում, սակայն ձախողեց: Այժմ այլ երկրների դեմ օգտագործվող այդ մեթոդը դարձել է սպառնալիք ԱՄՆ-ի համար:

ԱՄՆ-ի որոշ պետական և անվտանգության պաշտոնատարներ հայտարարել են, որ 2016 թ.-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը միջամտել է այդ երկրի ընտրական գործընթացներում՝ ջանալով օգնել Դոնալդ Թրամփի ընտրությանը:

Ամերիկացի պաշտոնատարների կարծիքով Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի պատասխանատուները գաղտնի կապեր են հաստատել Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանի կայքերը ինչպես նաև Վիքիլիքսը փորձել են ավերիչ բացահայտումներ անել դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ:

Իհարկե, Ռուսաստանում տեղի ունեցած մի քանի վերջին ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ը փորձել է նույն ձևերով հովանավորել Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր և արևմտամետ հոսանքներին, որպեսզի պարտության մատնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա քաղաքական աջակիցներին:


Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները