Ինչից են վախենում ռուսաստանցիները. Հանրային կարծիքի ուսումնասիրություն

14:13   17 Հուլիս 2017    451

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանցիները սկսել են վախենալ գնաճից եւ ռազմական հակամարտության սկսվելուց:

Ընդ որում «վախերի քարտեզի» վրա աճել է ընդհանուր լարվածությունը ռուսաստանցիների մոտ առնվազն երկու նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների համեմատությամբ: Վախի ինդեքսը աճել է 23-ից հասնելով 27-ի: Երրորդ տեղում արդեն առողջության եւ բուժօգնության հասանելիության հետ կապված մտավախություններն են:

Սոցիոլոգները նշել են, որ ռուսաստանցիներին մտահոգող հարցերից են նաեւ եկամուտի նվազումը աշխատավարձի կրճատումը կամ վճարման հետ կապված ուշացումները: Մասնագետները նշում են որ հանրային տրամադրություններում լավատեսությունը բավականին նվազել է հատկապես ճգնաժամի հաղթահարման եւ քաղաքական կայունության առումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները