Մասկը հայտնել է մարդկության գլխավոր սպառնալիքի մասին

14:23   17 Հուլիս 2017    243

Արհեստական ինտելեկտը գլխավոր սպառնալիքն է, որին բախվում է մարդկային քաղաքակրթությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Նահանգապետերի ազգային ասոցիացիայի հանդիպման ժամանակ, հայտնում է Fortune պարբերականը:

Մասկի կարծիքով՝ արհեստական ինտելեկտը կարող է գործարկվել տեղեկատվական պատերազմում, մասնավորապես՝ ֆեյք նորություններ տարածելիս: Բիզնեսմենը նշել է, որ տիրապետում է արհեստական ինտելեկտի ամենաառաջավոր տեխնոլոգիաներին հասանելիությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մասկ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները