Մոսկվայում հարձակվել են գործարարի վրա և պահանջել 3 մլն ռուբլի

14:48   17 Հուլիս 2017    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Gazeta.ru-ին, Մոսկվայի շրջանի Լյուբերց քաղաքում անհայտ անձինք զինված նռնակով, կռվի շան ուղեկցությամբ հարձակվել է գործարարի վրա:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Տատյանա Պետրովան տեղեկացրել է, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալված է: Նրանք կասկածվում են գործարարից 3 մլն ռուբլի շորթելու մեջ:

«39-ամյա գործարարը ոստիկանությունում հայտարարություն էր տարածել, որ իրեն սպառնալով նռնակով և կռվի շնով խոշոր չափի գումար են շորթել՝ իր տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում»,- ասել է Պետրովան:

Որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալները հայտնաբերվել և ձերբակալվել են: Հայտնի է, որ նրանցից մեկը նախկինում դատապարտված է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները