Նովրուզ Մամեդով. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է բռնկվել նոր ուժով

15:33   17 Հուլիս 2017    848

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտությունը կարող է «բռնկվել նոր ուժով», քանզի հանդիսանում է աշխարհաքաղաքական խաղերի հետևանք։

«Ղարաբաղյան հակամարտությունը արդեն շարունակվում է ավելի քան 25 տարի, իսկ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20%-ը օկուպացված է Հայաստանի կողմից։ Արդյունքում ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական և հարկադիր վերաբնակ։ Սակայն չգիտես ինչու չեն թուլանում խնդիրը, որպես «սառեցված հակամարտություն» ներկայացնելու փորձերը։ Կարելի է վստահությամբ արձանագրել, որ հակամարտությունը հանդիսանում է աշխարհաքաղաքական խաղերի հետևանք»,- հայտարարել է Մամեդովը։

Նրա խոսքով, քանի դեռ այդ խաղերը շարունակվելու են՝ արդյունքը չի փոխվի։

«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան դրա ակնառու հաստատումն են»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Նովրուզ Մամեդովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով։

«Միջազգային միջնորդները չնայած և հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, սակայն չգիտես ինչու նախընտրում են միանշանակ դիրքորոշում չգրավել։ Մենք համանախագահ երկրներից, ինչպես նաև միջազգային հանրությունից կոնկրետ քայլեր ենք ակնկալում՝ հակամարտության արդարացի կարգավորման համար»,- եզրափակել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նովրուզ-Մամեդով   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները