Аtlantic council. Հարավային Կովկասի ապակայունացումը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար

15:37   17 Հուլիս 2017    425

Եթե Վաշինգտոնը, Բրյուսելը և ՆԱՏՕ-ն չակտիվացնեն Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը՝ այդ տարածաշրջանը, կամ կպայթի, կամ էլ ստիպված կլինի պատսպարվել Ռուսաստանի իշխանության ներքո։ Այդ մասին՝ Аtlantic council կայքում հրապարակված վերլուծաբանական հոդվածում գրում է՝ ԱՄՆ-ի Կոնգրեսին առընթեր Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Արևմուտքը չի կարող ուղղակի իր հայացքը շրջել տարածաշրջանից, որովհետև եվրոպական անվտանգությունը կապված է Հարավային Կովկասի անվտանգության հետ»,- գրում է Բլանկը։

Ռուսաստանը մի քանի տարի առաջ նվազագույնի է հասցրել Երևանի՝ անկախ արտաքին քաղաքականությունը անցկացնելու ունակությունը, ասվում է հոդվածում։ Դա Հայաստանին ստիպել է անդամագրվել՝ Մոսկվայի կողմից նախձեռնված Եվրասիական տնտեսական միությանը, որը իրեն իրավունք է վերապահում՝ ԵՄ-ի հետ ցանկացած հայկական պայմանագրի վրա արգելք դնելու և Գյումրիում ու Էրեբունիում ռազմական և օդային բազաներ ստանալու, գրում է Բլանկը՝ հավելելով, որ այդ օբյեկտները դե-ֆակտո ապահովում են Հայաստանի նկատմամբ Մոսկվայի պրոտեկտորատը և կենսական կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում ռուսական իշխանության կանխագուշակման համար։

Ոչ վաղուց Ռուսաստանը ուժեղացրել է ճնշումը Ադրբեջանի վրա՝ Բաքվին Եվրասիական տնտեսական մությանը ներգրավելու և Ադրբեջանի՝ խոշոր արևմտամետ ֆորպոստ և Բալկաններում Ռուսաստանի էներգետիկ մրցակիցը դառնալուն խոչընդոտելու համար: համարում է Բլանկը։

«Ինչպես բնորոշ է նման կամպանիաներին, Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրականության մեջ չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել։ Ռուսական դատարանը նաև փակել է՝ Ռուսաստանում ադրբեջանցիների հիմնական լոբբիստական կազմակերպությունը՝ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը, այն դեպքոմ, երբ Ռուսաստանի պաշտոնական անձինք, ինչպես երևում է, հատուկ ուշադրություն են հատկացնում Ռուսաստանում հայկական համայնքին»,- գրում է Բլանկը։

Լեռնային Ղարաբաղում ենթադրյալ ադրբեջանական օբյեկտների ուղղությամբ կրակ բացած հայկական ԶՈւ-երի կողմից՝ ադրբեջանցի կնոջ և նրա թոռնիկի ոչ վաղուցվա ողբերգական սպանությունը ընդգծում է այն փաստը, որ այդ հակամարտությունը հանդիսանում է եռացող և կարող է բռնկվել ցանկացած ժամանակ, գրում է հեղինակը։

«Առավել լայն համատեքստը այսպիսին է. այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, չի մնա Լեռնային Ղարաբաղի ներսում։ Կովկասի անվտանգությունը անխախտելի կապված է եվրոպական անվտանգության հետ։ Տարածաշրջանում ևս մեկ հրդեհը՝ լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և միջազգային կարգ ու կանոնի համար»,- գրում է Բլանկը։

Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը ըստ էությամբ անտեսել էր Կովկասը և խնդիրները, այնպիսները, ինչպես Լեռնային Ղարաբաղը։

«Նոր վարչակազմը՝ Բաքվին ու Երևանին օգնելով երկու երկրների պահանջներին համապատասխանող և ապագա ռազմական միջամտության հնարավորությունը նվազեցնող՝ կարգավորման խաղաղ բանակցություններ անցկացնելու մեջ, առավել ակտիվ ներկայություն ցուցադրելու հնարավորությունը ունի։ Ծայրահեղ կարևոր է, որպեսզի պետքարտուղար Թիլերսոնը, փոխնախագահ Մայք Պենսը, նախագահ Դոնալդ Թրամփը և նրանց եվրոպական գործընկերները՝ Բաքու, Թբիլիսի ու Երևան կանոնավոր այցերով Ռուսաստանին պարզաբանեն, որ Արևմուտքը կպաշտպանի այդ պետությունների ինքնիշխանությունը և ամբողջականությունը և որոշակի ակտիվ դեր կխաղա խաղաղ գործընթացում»,- գրում է Բլանկը։

«Արհամարանքի համար ժամանակը վերջացել է, այժմ եկել է մասնակցության ժամանակը»,- ասվում է հոդվածում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Аtlantic-council   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները