Քեմբրիջի դուքսի, դքսուհու և նրանց երեխաների եվրոպական շրջագայության ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով

15:59   24 Հուլիս 2017    358

Hayatsk.info-ն հայտնում է, որ անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից 2-ը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, երեխաների հետ իրականացրել են եվրոպական շրջագայություն, որի շրջանակում այցելել են Լեհաստան ու Գերմանիա:

Շրջագայությունն առանձնակի նշանակություն ուներ, քանի որ Եվրոպական միության կազմը լքող Մեծ Բրիտանիայի համար այժմ չափազանց կարևոր է Բրյուսելի ու եվրոպական դաշնակիցների հետ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը:

Այս հարցում թագավորական ընտանիքից խարիզմատիկ «դեսպանների» ու նրանց ոչ պակաս հմայիչ փոքրիկների՝ 4-ամյա արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոթի ընտրությունն ավելի քան արդարացված էր:

Լեհաստան և Գերմանիա կատարած այցերի ժամանակ Քեյթն ու Ուիլյամը հանդիպել են երկրների բարձրագույն ղեկավարությանը, այցելել տարբեր քաղաքներ, զբոսնել դրանց հին թաղամասերով, ծանոթացել տեղի մշակույթին ու ավանդույթներին:

Ինչ վերաբերում է բրիտանական գահի փոքրիկ ժառանգորդներին, ապա ծնողները նրանց պաշտոնական հանդիպումներին չեն տարել: Երեխաներին տեսել են միայն օդանավակայաններում ՝ ինքնաթիռից իջնելուց հետո և ինքնաթիռ նստելուց առաջ:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Քեմբրիջ   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները