Մեքսիկացի մագնատ Սլիմը վաճառել է NYT-ի բաժնետոմսերը

22:43   18 Նոյեմբեր 2017    369

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Բլումբերգ-ին, Մեքսիկացի մուլտիմիլիարդատեր Կարլոս Սլիմը տասը միլիոն դոլարով վաճառել է New York Times պարբերականի բաժնետոմսերը։

ԱՄՆ-ի՝ արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի տվյալներով՝ Սլիմին պատկանող Grupo Carso ներդրումային խումբը վաճառել է պարբերականի շուրջ 521.5 հազար բաժնետոսմեր։ Գործարքը կնքվել է հուլիսի 28-ին։

Մինչ վաճառքը Կարլոս Սլիմին էր պատկանում New York Times-ի բաժնետոսմերի 17 տոկոսը (28 միլիոն բաժնետոմս)։ Փաթեթի ընդհանուր արժեքը շուրջ 370 մլն դոլար է գնահատվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Սլիմ   Grupo-Carso  


Վերնագիրի այլ պիտակները